|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Արևմուտքը փորձում է խարխլել Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման պայմանավորվածությունները. այս մասին այսօր Մինսկում ԱՊՀ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի արդյունքներով մամուլի ասուլիսում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Միացյալ Նահանգները և նրա արբանյակները փորձում են խարխլել Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման պայմանավորվածությունները: Նրանք չեն ցանկանում, որ իրականացվեն այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Հայաստանի և Ադրբեջանի միջև Ռուսաստանի օգնությամբ»,- ասել է նա:
Լավրովի խոսքով՝ Արեւմուտքը նույնպես փորձում է ակտիվորեն ներթափանցել Կենտրոնական Ասիա։
«Նրանք ստեղծում են տարբեր ձևաչափեր, որոնք բացահայտ ուղղված են Ռուսաստանի Դաշնության դեմ։ Ռազմավարական առումով Արևմուտքի գիծը դատապարտված է ձախողման»,- հավելել է նա։