|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Հայաստանի իշխանությունը պետք է հաշվետու լինի ժողովրդին եւ ներկայացնի՝ ինչ փաստաթուղթ է ստորագրում թշնամու հետ. Հանրապետության հրապարակում բողոքի ակցիայի ժամանակ Yerkir.am-ին ասել է Եվրոպական համալսարանի իրավագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների թեկնածու Լիլիթ Մակարյանը։
«Պետք է փաստաթուղթը ներկայացնեն, եւ մենք ծանոթանանք, որովհետեւ յուրաքանչյուր կետի տակ կարող են լինել ենթակետեր։ Մամուլում տեղեկություն է հայտնվել, որ փաստաթղթում նաեւ գաղտնի հավելված կա։ Ալիեւը հայտարարել է, որ ինչ-որ միջանցքի մասին խոսք կա։ Հասարակ քաղաքացիները միգուցե չըմբռնեն այդ միջանցքների, ճանապարհների տարբերությունը, բայց դա փաստացի նշանակում է, որ մեր տարածքը կտրվում է, եւ Թուրքիան իր պանթուրքական ծրագիրն է իրականացնում»,-նշեց Լիլիթ Մակարյանը։
Պատմական գիտությունների թեկնածուի խոսքով՝ Ադրբեջանը 1918 թ. հանրապետության իրավահաջորդն է, և որեւէ փաստաթուղթ կամ քարտեզ չի կարելի քննարկել Խորհրդային Հայաստանի կամ Խորհրդային Ադրբեջանի սահմաններով:
Մանրամասն՝ տեսանյութում: