Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Չկա այնպիսի միջազգային փաստաթուղթ, որտեղ գրված է, որ բոլորս պարտավոր ենք ճանաչել միմյանց սովետական շրջանի սահմաններով՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը մամուլի ասուլիսում։
«1988-ի սերունդը Արցախյան հարցը բարձրացրել է, հաղթել՝ ազատագրելով Ադրբեջանին իրավական առումով չպատկանող այն տարածքները, որոնք կոչվում են «7 շրջան»։ Թող որևէ միջազգային փաստաթուղթ ցույց տան, որտեղ գրված է, որ բոլորս պարտավոր ենք ճանաչել միմյանց սովետական շրջանի սահմաններով, այդպիսի փաստաթուղթ չկա։ Որովհետև իրավական առումով այդ շրջանները չեն պատկանում Ադրբեջանին, դրանք նվիրվել են Սովետական ժամանակ քաղաքական ինչ-ինչ հաշվարկներով։ Եվ ավելին է արվել միջազգային հանրության կողմից 1991 թ-ին, որովհետև, թեկուզ գրավոր որևէ տող չա, բայց կարողացել են համոզել այդ ժամանակվա ազգային էլիտային՝ ՀՀՇ-ին և դրա ղեկավարին, որ պետք է այդպես արվի, թեկուզ փաստաթղթում գրված է «Ռուսաստանի և այլ Սովետական հանրապետությունների ճանաչումը չի կանխորոշում սահմանների հարցը»։ Լինելով աշխարհաքաղաքական շահերի հմուտ խաղացողներ՝ իրենց իմիջը պաշտպանել են և ՀՀ քաղաքական էլիտան առաջինը իրականացրել է Արցախի բեռից ազատվելու քայլը»,-ասաց Լարիսա Ալավերդյանը։
Նա փաստեց, որ ականապատման քարտեզների հետ հայ գերիներին փոխանակելով՝ Ադրբեջանը շարունակում է կոպտորեն ոչ միայն ոտնահարել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, այլ նաև հակադրվում է, բայց հատկանշական է, որ միջազգային հանրությունը մինչև անգամ ողջունում է սա։
«Այստեղ կա այնպիսի կծիկ այսօրվա քաղաքական, և այլ պայմանավորվածությունների ու շահերի, որը Նիկոլ Փաշինյանի թիմը դարձնում է երանելի իթմ Ալիևի և Եվրոպայի համար։ Նա երանելի է և այն խավի համար Հայաստանում, որը ընդգծված պրոթուրքական կողմնորոշում ունի։ Ճիշտ ժամանակն է, որ մեր հասարակագետները ուսումնասիրություն անցկացնեն, որ հասկանանք՝ մեր հասարակությունը ինչքանով է փոխվել 1988 թ-ից հետո»,-ասաց Լարիսա Ալավերդյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․