Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նա ով կփորձի անտեսել ՀՅԴ-ի վճռական դերը Հայոց պատմության վերջին 131 տարիների մեջ կամ անտեղյակ է Հայոց պատմությանը կամ ուղղակի փորձում է Հայ ժողովրդին հեռու պահել ցեղասպան Թուրքիայի դեմ տարած փայլուն հաղթանակների պատմության իմացությունից։ Պետք է միշտ հիշել, որ առավելապես ՀՅԴ-ի գլխավորությամբ մղված ինքնապաշտպանական կռիվների շնորհիվ ի չիք դարձավ 1915թ. արևմտահայությանն ամբողջական բնաջնջման ենթարկելու Թուրքիայի ծրագիրը, որ ՀՅԴ-ի գլխավորությամբ ծավալված 1918թ. Մայիսյան հերոսամարտերի շնորհիվ ստեղծվեց Հայաստանի առաջին հանրապետությունը, որ ՀՅԴ-ն պատժեց Հայոց մեծ եղեռնի կազմակերպիչներ Թալեաթին, Ջեմալին, Սայիդ Հալիմին, Բեհաեդդին Շաքիրին և այլոց։ Կարծում եմ ՀՅԴ-ն, արժանի ու հավատարիմ լինելով իր երկարամյա անցյալին, միաժամանակ ավելի իմաստնացած այդ անցյալի դասերով, կարդարացնի Հայ ժողովրդի հույսերը նաև մեր ճակատագրական օրերում, անկախ նրանից թե որքան չար ուժերը կփորձեն անհիմն կերպով անվանարկել ու խանգարել։
Շնորհավոր ՀՅԴ 131- ամյակը:
Արմեն Ասրյան
Պատմական գիտությունների թեկնածու