կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-20 16:05
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երվանդ Փամբուկյանի վաստակի առջև բոլորս խոնարհվում ենք․ Աշոտ Մելքոնյան

Երվանդ Փամբուկյանի վաստակի առջև բոլորս խոնարհվում ենք՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը «Նյութեր Հ․Յ․ Դաշնակցության պատմության համար․ 13-րդ հատոր», «Նիկոլ Դուման․ նամականի» և «Քրիստափոր Միքայելեանի անտիպ նամակները» գրքերի շնորհանդեսի ժամանակ՝ խոսելով վավերագրերը հրատարակող Երվանդ Փամբուկյանի մասին։

«Մեզ՝ պատմաբաններիս, դա բնորոշ է․ ժլատ ենք արխիվային նյութը գիտական հանրությանը հասցնելու իմաստով։ Մեզնից շատերը արխիվային նյութը ուսումնասիրելուց հետո, մենագրություններ տպագրելուց հետո նոր հրապարակ են հանում արխիվային վավերագրերը, որ հանկարծ մեկ ուրիշը չօգտվի։ Ի տարբերություն շատ պատմաբանների՝ պրն․ Փամբուկյանը այս ահռելի աշխատանքը կատարելու ընթացքում երբևէ չասաց՝ ես այս հսկայական նյութի հիման վրա կարող էի ստեղծել հատորներ, հետո նոր արխիվային նյութը մատուցել գիտնականներին։ Այսինքն, այդ ծանր բեռը ինքը տարել է և այս նյութը ներկայացրել մեր գիտական հանրությանը, ինչի համար շնորհակալություն ենք հայտնում։ Սա գիտական հանրության նկատմամբ ազատ խղճի խայթ ունենալու գովելի գործ է»,-ասաց Աշոտ Մելքոնյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․