|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
«Ապրիլյան պատերազմում՝ ապրիլի 4-ին, Թալիշի դիրքերում, կորցրել եմ ավագ որդուս՝ Նորայր Հաջյանին, 2020 թվականի հոկտեմբերի 6-ին զոհվել է կրտսեր որդիս՝ Երվանդ Հաջյանը։ Երկու որդի ունեմ, երկուսից էլ զրկվեցի»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողներին ասաց Արցախից բռնի տեղահանված Միքայել Հաջյանը։
Նա նշեց, որ տղաները կամավորականներ են եղել։
«Քառօրյան հերոսամարտ էր։ Ըստ իս, Քառօրյա պատերազմը 2020 թվականի 44-օրյայի նախադեպ սցենարն էր, որը չիրականացավ, որովհետև մեր տղաները առավել քան հզոր էին։
Թշնամու դեմ կռվելը որքան էլ դժվար, նաև դյուրին է, քանի որ դիմացդ է, բայց երբ յուրայինը սադրանք է իրականացնում թիկունքում, այդ դեպքում զինվորը չի կարողանում կռվել։ Մենք, փաստորեն, 2023 թվականին տանուլ տվեցինք այդ սադրանքների պատճառով»,- ասաց Միքայել Հաջյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։