|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Ցավով տեղեկացա մեծանուն դուդուկահար Ջիվան Գասպարյանի մահվան մասին․ գրում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Ջիվան Գասպարյանը մեծագույն երաժիշտներից է, ով հայկական կատարողական արվեստը և, մասնավորապես, ժողովրդական փողային գործիքները բարձրացրեց նոր մակարդակի՝ նրանց հաղորդելով համաշխարհային հնչեղություն և ճանաչում։
Մեծ երախտագիտությամբ գլուխ եմ խոնարհում նրա վաստակի և հիշատակի առջև։
Ռոբերտ Քոչարյան»: