Այսօր Նիկոլի ստեղծված հատուկ դատարանով կալանավորվեց դատավոր Բորիս Բախշիյանը:
Լուսանկարներում Հիտլերի կողմից հիմնված հատուկ նացիստական դատարանների վերաբերյալ նյութն է, որի մասին հստակ տեղյակ է ազգությամբ գերմանացի, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը:
Հավանաբար, տիկինը խոր ենթագիտակցական համակրանք ունի այդ պերսոնաժի հանդեպ, քանի որ այլ կերպ նրա լռությունը` վերաբերյալ Հայաստանում տիրող բռնապետական գործողությունների, բացատրելի չէ:
Ինչո՞վ է տարբերվում այսօր դատավորին կալանք տվող դատարանը հիտլերի հատուկ դատարաններից: Ոչնչով:
Միգուցե հենց սա իրականացնելու համար էր խոնարհվում Նիկոլի առջև տիկին դեսպանը:
Տարօրինակ զուգադիպությամբ` ՀՀ-ում ԵԽ գրասենյակի ղեկավար տիկին Մարտինա Շմիդտը, կրկին գերմանացի է....
Քրիստինե Նազարյան