Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Ռամադան ամսվա ընթացքում Իսրայելը ուժեղացրել է ճնշումը պաղեստինցիների վրա՝ նրանց պատմական հողերից քշելու համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Թուրքիայի խորհրդարանի հատուկ նիստում՝ նվիրված Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին:
Արտաքին գործերի նախարարը շեշտել է, որ Իսրայելը «թունավորել է Ռամադանի տոնը Պաղեստինի և ամբողջ իսլամական աշխարհի բնակիչների համար»:
«Վերջին մի քանի օրվա ընթացքում Իսրայելի կողմից սպանվել է Պաղեստինի ավելի քան 200 բնակիչ: Թուրքիան հանդես է գալիս ՄԱԿ-ի հովանու ներքո Պաղեստինի քաղաքացիական բնակչության պաշտպանության միջազգային մեխանիզմի ձևավորման օգտին»,- ասել է Չավուշօղլուն:
Նրա խոսքով՝ պաղեստինցիների պաշտպանության համար միջազգային առաքելության համար անհրաժեշտ է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումը:
«Ցավոք, համաշխարհային հանրությունը կրկին բավարար արձագանք ցույց չտվեց՝ շարունակվող պաղեստինա-իսրայելական հակամարտության ֆոնին: Միջին Արևելքում իրադարձություններն աղավաղվում են, կոչեր են հնչում իսրայելական բանակի և ՀԱՄԱՍ շարժման միջև ինչ-որ պատերազմի պատրվակով: Կան նույնիսկ այնպիսիք, որ հայտարարում են Իսրայելի անվտանգության գերակայության մասին: Միևնույն ժամանակ, Գազայի հատվածում իսրայելական բանակի կատարած ռազմական հանցագործությունները և մարդկության դեմ հանցագործություններն անտեսվում են»,- ասել է թուրքական դիվանագիտության ղեկավարը:
«Թուրքիայի հասարակությունը միասնական է Պաղեստինին աջակցելու հարցում: Մենք պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնենք պաղեստինցիների հետ համերաշխության ոգու պահպանմանը: Պաղեստինի թեման չպետք է վերածվի ներքաղաքական պայքարի գործիքի: Մեր երկրի բնակիչներն իրավունք չունեն հաճոյանալու նրանց, ովքեր կիսում են Նեթանյահուի և նրա նմանների մտածողությունը: Թուրքիան և նրա ղեկավարը հետ չեն կանգնի Պաղեստինի ժողովրդի իրավունքների համար արդար պայքարից»,- ասել է Չավուշօղլուն: