Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Դատարանի դահլիճը չլքեցի, որովհետև, չնայած ակնհայտ ապօրինի դատարանի գործողություններին, խոսքը ամբաստանյալի մեղադրանքի պարզաբանմանը և իմ պաշտպանյալին չէր վերաբերում։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Գևորգյանի փաստաբան Լուսինե Սահակյանը։
«Գործընկերներիս լիովին սատարում եմ, նրանք ճիշտ են՝ եթե իմ պաշտպանյալին էլ նման կերպ վերաբերվեին և մեղադրանքը չպարզաբանեին, ես ինքս էլ ստիպված էի լինելու նման գործողությունների դիմել։ Հարցն այժմ այլ է՝ այս մեղադրանքն ակնհայտ ապօրինի է, և ասել այս մեղադրանքին՝ ակնհայտ ապօրինի, նշանակում է ոչինչ չասել»,- ասաց փաստաբանը։
Սահակյանի խոսքով՝ դատախազությունն ինքը հիմնավորեց, որ իր մեղադրանքն ապօրինի է, և այնքան պարզ չէ մեղադրանքը, որ նույնիսկ իրենք չեն կարողանում իրենց մեղադրանքը պարզաբանել և փաստացի հրաժարվեցին մեղադրանքը պաշտպանելուց։
«Մեղադրանքի պաշտպանությունը սկսվում է մեղադրանքի պարզաբանումից։ Եթե նույնիսկ իրենց համար պարզ չէ մեղադրանքը՝ նշանակում է՝ ակնհայտ է, թե ինչ է իրենից ներկայացնում մեղադրանքը։ Հասարակության առջև այսօր դատախազությունը պարզեց, որ իրենք էլ իրենց առաջադրած մեղադրանքը չեն հասկանում, իրենց համար էլ իրենց առաջադրած մեղադրանքը պարզ չէ»,- ասաց Լուսինե Սահակյանը։