կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-16 16:50
Տարածաշրջան

Թուրքիան խորհրդակցում է Ադրբեջանի հետ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում. Չավուշօղլու

Թուրքիան խորհրդակցում է Ադրբեջանի հետ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում. Չավուշօղլու

Բոլոր հարցերի շուրջ մենք խորհրդակցում ենք Ադրբեջանի հետ. ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ խոսելով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող փոխադարձ քայլերի մասին։

«Մենք բոլոր հարցերում խորհրդակցում ենք Ադրբեջանի հետ և նման քայլեր ենք անում՝ հաշվի առնելով Ադրբեջանի գիտելիքները։ Թող ոչ մեկի մոտ հարց չառաջանա այն մասին, որ մենք կարող ենք գործել Ադրբեջանից առանձին։ Մենք մեկ ազգ ենք, երկու պետություն։ Սրանք դրական քայլեր են, որոնք օգուտ կբերեն բոլորին»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը։