Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հարավային Կովկասի դիմակայությանն ու խաղաղաշինությանը միտված ջանքերի շրջանակներում Երոպական միությունը ավարտի է հասցնում նախապես հայտարարված հավելյալ 10 մլն եվրո մարդասիրական աջակցության տրամադրումը, այդ թվում՝ ԼՂ և դրա շրջակա տարածքների վերջին հակամատրության ազդակիր քաղաքացիական բնակչության հրատապ վերականգնմանն աջակցելու նպատակով։ Այս աջակցության տրամադրմամբ՝ 2020 թվականի սեպտեմբերից հատկացված ԵՄ աջակցությունը կկազմի 17 մլն եվրո։
«Տարածաշրջանում ստեղծված հումանիտար իրավիճակը շարունակում է պահանջել մեր ուշադրությունը, իսկ Քովիդ-19 համավարակի բռնկմամբ՝ հակամարտության հետևանքներն էլ ավելի են սաստկանում։ ԵՄ-ն էականորեն ավելացնում է օժանդակության ծավալը՝ հակամատրության ազդակիր բնակչության անհետաձգելի կարիքների հոգածության ու նրանց կյանքի վերականգնմանն օգնելու նպատակով», նշել է Ճգնաժամային իրավիճակների կառավարման հարցերով ԵՄ հանձնակատար Յանեզ Լենարչիչը։
«Ինչպես հայտարարել էինք նախորդ տարվա վերջին՝ այսօր տրամադրվող լրացուցիչ օժանդակությունն ուղղված է՝ աջակցելու հակամարտությունից առավել տուժած բնակչությանը: Մեր աջակցությունն այսքանով չի սահմանափակվում․ ԵՄ-ը շարունակում է աշխատանք տանել տարածաշրջանի հակամարտությունների առավել համապարփակ փոխակերպման, տևական սոցիալ-տնտեսական վերականգնման և դիմակայման ուղղություններով», նշել է ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին:
Այսօր հայտարարվող ֆինանսավորման շնորհիվ հնարավոր է ապահովել հրատապ օգնություն, այդ թվում՝ հատկացնել պարենային, հիգիենայի և կենցաղային պարագաներ, ուղղակի դրամական աջակցություն և հոգալ առողջապահական ծախսեր: Այն նաև կներառի օժանդակություն քաղաքացիական բնակչության պաշտպանությանը, այդ թվում՝ սոցիալ-հոգեբանական աջակցություն, իրազեկման ու կրթական աջակցություն արտակարգ իրավիճակներում և կապահովի վաղ վերականգնման աջակցություն կենսապահովման միջոցով: Աջակցությունից կօգտվեն հակամարտության առավել տուժած ազդակիր բնակչությունը, այդ թվում՝ տեղահանված, հայրենադարձված անձինք և հյուրընկալող համայնքները:
Հայտարարված լրացուցիչ ֆինանսավորման միջոցով կիրականացվի բնակելի տարածքների մարդասիրական ականազերծում, ականապատման վտանգների վերաբերյալ իրազեկման բարձրացում՝ տուժած բնակչության շրջանում։
ԵՄ մարդասիրական ամբողջ ֆինանսավորումը տրամադրվում է կարիքների հիման վրա, ինչպես նաև ԵՄ և միջազգային օրենսդրությամբ ամրագրված հումանիզմի, չեզոքության, անկողմնակալության և անկախության մարդասիրական սկզբունքներին համահունչ։ Այն մատուցվում է ՄԱԿ-ի գործակալությունների, միջազգային կազմակերպությունների և հասարակական կազմակերպությունների հետ համատեղ:
Ընդհանուր տեղեկություններ
Վեց շաբաթ շարունակ անդադար մոլեգնող վերջին ռազմական առճակատումը, այդ թվում Հայաստանում և Ադրբեջանում պատճառել է մեծաքանակ մարդկային զոհեր, էական վնասներ և տեղական բնակչության տեղահանություն: Մարտերի հետևանքով հարյուր հազարավոր մարդիկ անվտանգության նկատառումներից դրդված լքել են իրենց տները, նրանցից ոմանք շարունակում են մնալ տեղահանված և երկարաժամկետ հեռանկարում չեն կարողանա վերադառնալ իրենց տները:
Ռազմական գործողությունների հետևանքով վնասներ են հասցվել կենսապահովման միջոցներին, բնակելի շենք շինություններին և հասարակական ենթակառուցվածքներին: Զգալի արածքներում պահպանվել են ականներ և այլ զինամթերք՝ առաջ բերելով լուրջ վտանգներ խաղաղ բնակչության համար:
Ի հեճուկս 2020 թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված հրադադարի համաձայնագրի, հումանիտար իրադրությունը շարունակում է մնալ մտահոգիչ,․ իրավիչակն էլ ավելի է սրվել ՔՈՎԻԴ -19 համավարակի հետրանքով: ԵՄ-ը սերտ կապի մեջ է հումանիտար աջակցության գործընկերների և այլ՝ տեղական շահագրգիռ կողմերի հետ` աջակցելու հումանիտար արձագանքմանը և վաղ վերականգնմանն ուղղված ջանքերի համակարգմանը:
ԵՄ-ը և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հիմնական գործընկերն է՝ աջակցելով նրանց բարեփոխումների և սոցիալ-տնտեսական վերականգնման գործընթացներին, այդ թվում ՝ Արևելյան գործընկերության շրջանակներում: ԵՄ-ը պարտավորվում է ակտիվ դեր ստանձնել կայուն և համապարփակ կարգավորման ձևավորման գործընթացում, այդ թվում`կայունացման, հակամարտությունների վերափոխման և վստահության ամրապնդման և հաշտեցման միջոցների ներդրման միջոցով: