Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
168․am–ն օրեր առաջ գրավոր մի շարք հարցեր էր ուղղել ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին Հայաստանի քաղաքացիական ավիացիայի հետ համագործակցության ու տուրիզմի զարգացման գործում ցուցաբերած աջակցության և այլ հարցերի շուրջ։
– Այս տարի փետրվարին, Եվրոպական միության Ավիացիոն անվտանգության գործակալության (EASA) կողմից իրականացված աուդիտից հետո ի հայտ եկած խնդիրների շրջանակներում, ԻԿԱՕ-ի համապատասխան փորձագետը ներկայացրեց մի շարք որակական և հիմնավոր պարզաբանումներ: ՀՀ Քաղավիացիայի կոմիտեն հրապարակել է այդ նամակը: Խնդրում ենք պարզաբանել, թե ինչպե՞ս է նշյալ անձն առնչվում վերոնշյալ աուդիտի հետ, և արդյո՞ք իր նամակում ներկայացված գնահատականները համապատասխանում են իրականությանը:
– 2020 թվականի փետրվարին տեղի է ունեցել ոչ թե աուդիտ, այլ Եվրամիության տեղում գնահատման առաքելության այց Հայաստան։ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության՝ ԻԿԱՕ-ի փորձագետը, ով նշյալ նամակի հեղինակն է, որևէ առնչություն չունի ԵՄ գնահատման առաքելության հետ: Ուստի, մենք չենք մեկնաբանում, հաստատում կամ հերքում նամակում նրա կողմից ներկայացված հայտարարությունները:
Եվրոպական միության Ավիացիոն անվտանգության գործակալությունը (EASA) սահմանափակումներ է մտցրել հայկական երկու ավիափոխադրողների՝ ԵՄ տարածքում երրորդ երկրի շահագործման (TCO) վկայականների նկատմամբ՝ հիմք ընդունելով 2020 թվականի փետրվարի 3-7-ն ընկած ժամանակահատվածում ԵՄ գնահատման առաքելության Հայաստանյան այցի վերաբերյալ զեկույցի նախագիծը և նշյալ ավիափոխադրող ընկերությունների կողմից տրամադրված տեղեկատվության գնահատման արդյունքները: Սույն որոշումը հանդիսանում է ոչ թե ԵՄ տարածքում երրորդ երկրի շահագործման (TCO) վկայականների չեղարկում, այլ սահմանափակում՝ թույլ տալով իրականացնել չվերթեր բացառապես արտակարգ իրավիճակներում:
– Մի քանի ամիս առաջ Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը խոսեց Ryanair-ին ԵՄ-ի կողմից տրամադրված աջակցության մասին: Խնդրում ենք պարզաբանել՝ ԵՄ-ն ի՞նչ աջակցություն է տրամադրել Հայաստանում Ryanair-ի գործունեության համար:
– ԵՄ-ն աջակցություն չի տրամադրել Հայաստանում Ryanair-ի գործունեության համար։
– Եթե խոսքը ֆինանսական աջակցության մասին է, ապա նշեք այդ աջակցության ծրագրի բյուջեն, պայմաններն ու նպատակը:
– Այդպես չէ:
– Հայաստանի ավիացիայի ոլորտի և զբոսաշրջության զարգացման շրջանակներում որքա՞ն գումար է ԵՄ-ն հատկացրել Հայաստանին և ո՞ր ծրագրի շրջանակներում:
– Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից իրականացվող ԵՄ-ի բիզնեսի համար նախաձեռնության մաս կազմող «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի շրջանակներում աջակցություն կտրամադրվի ՀՀ հյուսիսային շրջաններում զբոսաշրջության ոլորտի զարգացմանը, որը համահունչ է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված առաջնահերթություններին: Ծրագրի տուրիզմի բաղադրիչով հատկացումը կազմում է 10 մլն եվրո:
– Խնդրում ենք պարզաբանել՝ ե՞րբ է տրամադրվել տվյալ գումարը:
– Ծրագրը ստորագրվել է 2019 թվականի վերջին, իսկ պաշտոնական մեկնարկը տեղի կունենա հաջորդ ամիսների ընթացքում։
– Տիրապետո՞ւմ եք արդյոք տեղեկատվության, թե այդ գումարից՝ որպես սուբսիդիա, տրվե՞լ է Ryanair ավիաընկերությանը հայկական ավիացիոն շուկա մուտք գործելու համար:
– Տես՝ ստորև։
– ԵՄ–ն հետևո՞ւմ է այդ գումարի տնօրինման ընթացքին, ինչի՞ համար է օգտագործվել նշված գումարը:
– Այս տարի տեղի կունենա Ծրագրով նախանշված գործողությունների մեկնարկը։ Ծրագրի հիմնական նպատակն է՝ աջակցել Հայաստանի հյուսիսային մարզերի զբոսաշրջության ոլորտում գործող ընկերություններին և տեխնոլոգիական ոլորտի նորաստեղծ՝ ստարտափ կազմակերպություններին։ Այն կաջակցի զբոսաշրջության և նորարարության ոլորտի մասնագետների կարողությունների զարգացմանը, կնպաստի մարքետինգի զարգացմանը և Հայաստանի՝ որպես զբոսաշրջային ուղղության խթանմանը, ինչպես նաև կնպաստի բիզնեսի, կրթության և գիտության ներգրավվածությամբ նորարարության խթանմանը։
– Փետրվարին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը նշել է, որ այս տարի Հայաստանը կստորագրի Եվրամիության հետ Ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագիրը: Արդյո՞ք ՀՀ ՔԱԿ-ի շուրջ վերջին զարգացումները և այն տեղեկատվությունը, որ Եվրոպական միության Ավիացիոն անվտանգության գործակալության (EASA) կողմից իրականացված աուդիտը բացահայտում է որոշ խնդիրներ, կարող են ազդեցություն ունենալ վերը նշված պայմանագրի պլանավորված ստորագրման վրա:
– ԵՄ-ի և Հայաստանի միջև Համաձայնագրի ստորագրումը չի կապվում ԵՄ գնահատման առաքելության դիտարկումների և ՀՀ քաղավիացիայի կոմիտեի շուրջ տեղի ունեցող զարգացումների հետ:
– Ավելի կոնկրետ, ե՞րբ կստորագրվի պայմանագիրը:
– ԵՄ-ն կցանկանա որքան հնարավոր է շուտ ստորագրել Համաձայնագիրը: Առաջիկա ամիսներին ավարտվում է ստորագրման համար անհրաժեշտ ներքին նախապատրաստական ընթացակարգը: