|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Ղրղզստանի և Ղազախստանի սահմանին տիրող իրավիճակը հակասում է ԵԱՏՄ շրջանակում ձեռք բերված պայմանավորվածություններին: Այդ մասին ուրբաթ հայտարարել է Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը. հայտնում է ТАСС-ը:
Նրա խոսքով՝ Ղրղզստանի ժողովուրդը «երբեք չի վախենա եռօրյա արգելափակումից» և ոչ մի դեպքում «չի ընտրի օտարերկրացի «շեստյորկաների» (հավանաբար` խոսքը նախագահի թեկնածուներից մեկի մասին է):
Ղրղզստանի և Ղազախստանի սահմանին իրավիճակը սրվել է հոկտեմբերի 10-ին, երբ Ղազախստանի իշխանություններն ուժեղացրել են անցակետերում հսկողությունը`կապված Ղրղզստանում հոկտեմբերի 15-ին կայանալիք ընտրությունների հետ: Արդյունքում` Ղրղզստանի տարածքում կուտակվել են մեծ քանակությամբ մարդիկ և բեռնատարներ: