|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Իսրայելը մերժել է Եգիպտոսի առաջարկը Գազայի հատվածում մարդասիրական հրադադարի մասին. հայտնում է Al Arabiya-ն՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Ըստ լրատվամիջոցի՝ Եգիպտոսի պատվիրակությունը Թել Ավիվում կայացած բանակցություններում Իսրայելին առաջարկել է հրադադարի պայմանագիր՝ մեկ տարի ժամկետով, իսկ Կահիրեն պարտավորվել է համակարգել այդ գործընթացը: Եգիպտական կողմը հայտարարել է նաև, որ ի վիճակի է ստիպել պաղեստինցիներին՝ պահպանել հրադադարի ռեժիմը: Սակայն Իսրայելը մերժել է առաջարկը: Ի պատասխան, ըստ հեռուստաալիքի աղբյուրների, Եգիպտոսը մտադիր է սառեցնել Իսրայելի հետ համագործակցությունը մի շարք ոլորտներում:
Associated Press-ը հայտնում է, որ Եգիպտոսը հաճախ միջնորդ է դառնում Իսրայելի և ՀԱՄԱՍ շարժման միջև, որը վերահսկում է Գազայի հատվածը: Կահիրեի ներկայացուցիչները նախ հանդիպել են ՀԱՄԱՍ-ի ղեկավարների հետ, ապա Թել Ավիվում բանակցություններ են վարել իսրայելցիների հետ: