Փոխարժեքներ
01 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
Իսրայելի զինվորականներն ու պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորման ներկայացուցիչները համաձայնության են եկել հրադադարի շուրջ, համաձայն որի՝ կողմերը դադարեցնում են կրակը նոյեմբերի 14-ին, տեղական ժամանակով ժամը 05:30-ից, հայտնում է իսրայելական 9 телеканал-ը: Հրադադարի համաձայնագիրը նախատեսում է Իսրայելի կողմից Գազայի հատվածի ռմբակոծման դադարեցում, առևտրային ռեժիմի կարգավորում: Իր հերթին, «Իսլամական ջիհադ» խմբավորումը պարտավորվում է դադարեցնել կրակն Իսրայելի ուղղությամբ:
Իսրայելական ԶԼՄ-ները վկայակոչելով «Իսլամական ջիհադ»-ի զրուցակցին, հայտարարել են, որ հրադադարի շուրջ բանակցությունները սկսելու որոշումը կայացվել է վեց մարդու մահից հետո՝ հինգշաբթի երեկոյան: Ընդհանուր առմամբ, Գազայի հատվածում հակամարտության սրման հետևանքով սպանվել է 32 խաղաղ բնակիչ: