Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Չնայած Իսրայելի ու ՀԱՄԱՍ-ի միջև վերջերս հաստատված հրադադարին՝ Իսրայելի ՊՆ ռազմական հետախուզության գրասենյակն արդեն պատրաստվում է բռնության նոր փուլի. գրում է Jerusalem Post-ը:
Հետախուզական ստորաբաժանման կարծիքով՝ ՀԱՄԱՍ-ը դեռ լիովին տեղյակ չէ «Պատի պահապան» գործողության ընթացքում իրեն հասցված վնասի մասին: Չորեքշաբթի ՀԱՄԱՍ-ի առաջնորդը թերագնահատել էր 11-օրյա գործողության ընթացքում ռազմական ենթակառուցվածքներին հասցված վնասը: Նա սպառնացել էր վերսկսել ռազմական գործողությունները, եթե Իսրայելը «մեծ խելագարություն գործի Երուսաղեմում և սրբավայրերում»:
Իսրայելի ՊՆ-ն ասում է, որ հարյուրավոր թիրախներ կան, որոնց պատրաստ է խոցել և շարունակում է ավելացնել դրանք:
Իսրայելական հետախուզության գնահատականների համաձայն՝ ՀԱՄԱՍ-ի, այսպես կոչված, «ռազմական» թևի՝ «Իզզադին ալ Ղասամ»-ի հրամանատար Մուհամմադ Դեյֆը ցանկանում էր մի քանի գրոհներ ձեռնարկել Իսրայելի վրա, ներառյալ՝ զորքերի կամ խաղաղ բնակիչների դեմ սահմանային հարձակումը, ինչպես նաև մեծաքանակ հրթիռային հարձակումներ գործել՝ ոչնչացնելով «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգը:
Թեև Իսրայելը հասկանում է, որ չի հաջողվել ոչնչացնել շրջափակված Գազայի հատվածում հրթիռային զինանոցները, այնուամենայնիվ, կարծում է, որ հաջողվել է հետ պահել առաջիկայում ՀԱՄԱՍ-ին Իսրայելի հետ նոր պատերազմից: