|
Փոխարժեքներ
16 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ սպանել է ՀԱՄԱՍ-ի էլիտար «Նուխբա» ստորաբաժանման հրամանատարին, որը հանգստյան օրերին ղեկավարել է Գազայի հատվածի մոտ իսրայելական բնակավայրերի վրա հարձակումը:
Իսրայելի պաշտպանության բանակը պարզաբանել է, որ սպանված Ալի Քադին կալանավորվել է 2005 թվականին՝ իսրայելցիների առևանգման և սպանության համար և վերադարձվել է գերիների փոխանակման շրջանակներում։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել էր Գազայում գտնվող «Նուխբա»-ի մարտիկների ոչնչացման և ՀԱՄԱՍ-ի օդային համակարգի ղեկավարի սպանության մասին։