կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-10 15:29
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրքիայի հետ թշնամանքը պետք է կառավարվի․ Նիկոլ Փաշինյան

Եկել է ժամանակ արձանագրելու, որ Թուրքիայի հետ  թշնամանքը պետք է կառավարվի՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի հատուկ նիստում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ ։

Պատասխանելով հարցին՝ Թուրքիան մեր թշնամի՞ն է, մեր բարեկա՞մն է, թե՞ մեր հարևանը, Փաշինյանն ասաց՝ Թուրքիան մեր թշնամին է, որը նաև մեր հարևանն է․ «Սովորաբար թշնամիները հարևաններ են լինում։ Այսօր իրենց տարածաշրջանից դուրս թշնամի ունեն միայն գերտերությունները։ Ի վերջո, երբ այդ թշնամանքը եռում է, բերում է պայթյունի»։

Նրա խոսքով՝ իրենց թիմի ամենամեծ բացթողումը՝ 44-օրյա պատերազմն է եւ այն զարգացումները, որ տեղի են ունեցել Ղարաբաղի հարցի շուրջ։

«Ղարաբաղի հարցում բանակցային գործընթացը և պրոցեսները 2018 թ-ի ապրիլի դրությամբ մենք «Точка невозврата»-ն անցել էինք»,-ասաց Փաշինյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․