|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Իրանի եւ Չինաստանի նկատմամբ ԱՄՆ-ի թշնամանքը ոչ թե մարտավարական, այլ ռազմավարական բնույթի է, որին դիմակայելու համար ռազմավարական մոտեցում ու մտածելակերպ է անհրաժեշտ: Այս մասին Չինաստանի Կոմունիստական կուսակցության միջազգային հարաբերությունների պատասխանատու Սոնգ Տաոյի հետ հանդիպման ժամանակ ասել է Իրանի Իսլ. խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:
Նշելով, որ Թեհրանն ու Պեկինն ԱՄՆ-ի թշնամանքի թիրախն են դարձել՝ նա ասել է. «Այդ թշնամանքը ոչ թե մարտավարական, այլ խորը եւ ռազմավարական բնույթի է, որին դիմակայելու համար ռազմավարական մոտեցում ու մտածելակերպ է անհրաժեշտ: Իրան-Չինաստան խորհրդակցությունները եւ բարեկամ որոշ երկրների աջակցությունը կարող են հակազդել ԱՄՆ-ի թշնամությանը եւ խափանել դրա հետեւանքները: Միեւնույն ժամանակ ծրագրի հաջողությունը պայմանավորված է գործնականությամբ եւ ձեռնարկվող քայլերով»:
Չինացի բարձրաստիճան պաշտոնյան էլ հստակեցրել է, որ Պեկինը չի փոխի Իրանի հետ հարաբերություններն ընդլայնելու` իր քաղաքականությունը՝ նշելով. «Իրանն ու Չինաստանը ներկայումս կանգնած են ԱՄՆ-ի ճնշման դեմ-հանդիման, եւ իմ այցի նպատակներից մեկն էլ երկու երկրների գործողությունների համակարգումն է՝ ԱՄՆ-ի գերակայությանը եւ միակողմանի գործողություններին հակազդելու համար»: