Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ինձ համար ամենակարևոր խնդիրը ՀՀ-ի միջազգային հեղինակությունը բարձրացնելն է և ՀՀ-ի ձայնը միջազգային հանրության համար լսելի դարձնելն է. «Սիվիլնեթի» հետ հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետը՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին և դրանց կարգավորմանն ուղղված ՀՀ-ի հնարավոր քաղաքականությանը:
«Մենք պետք է զուսպ լինենք այս առումով: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը որքան պետք է Հայաստանին, այնքան էլ պետք է Թուրքիային: Մենք ոտուձեռ ընկնելու անհրաժեշտություն չունենք: Չնայած դա հարց է, որ պետք է լինի մեր օրակարգում: Մեր դիրքորոշումը պետք է լինի շատ հստակ, սկզբունքային և արժանապատիվ և առաջին հերթին հիմնված լինի փոխադարձ հարգանքի վրա, և այս առումով Հայաստանի արժանապատվությունը պետք է շարունակաբար ավելանա»,- ասել է նա:
Արձագանքելով այն քննադատություններին, թե իր գլխավորած կառավարությունը ոչինչ չի անում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն առաջ մղելու համար, Նիկոլ Փաշինյանը հիշատակել է, որ կառավարության ծրագրում նշված է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը պետք է շարունակվի: