Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այն, ինչ մենք ակնկալում էինք, հաստատվեց՝ դատավոր Բիշարյանը ևս միացավ քաղաքական հետապնդումների շղթային և օրինական ուժի մեջ թողեց առաջին ատյանի դատարանի որոշումը․ լրագրողների հետ զրույցում ասաց «Այլընտրանք» ՀԿ-ի ղեկավար, «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
«Արդեն իսկ ակնհայտ է այս քրեական գործի քաղաքական հիմքը, ենթատեքստը, դա շատ լավ երևաց բուն դատավարութան ընթացքում, քանի որ դատավարությանը ներկայացրած հսկող դատախազին, երբ ձայն տրվեց՝ հիմնավորելու համար իրենց դիրքորոշումը, հրաժարվել էր որևէ դիրքորոշում հայտնել՝ այն պատճառաբանությամբ, որ դատախազությունը համաձայն չէ նրա հետ, ինչ անում է ԱԱԾ-ն, չի հաստատել ԱԱԾ-ի ուղարկած մեղադրական եզրակացությունը։
Առողջ տրամաբանությունը հուշում է, որ նման պայմաններում առնվազն կալանավորումը ,որպես խափանման միջոց, պետք է վերացվեր, և պարոն Մանթաշյանը օր առաջ լիներ ազատության մեջ, բայց, ցավոք, դատավոր Բիշարյանը չունեցավ այն անկախությունն ու անաչառությունը և իր ստորագրությամբ դակեց այս քաղաքական հետապնդումը»,- ասաց փաստաբանը։