|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ԱԺ ամբիոնից ունեցած ելույթում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը արձագանքեց Ռուբեն Ռուբինյանի հայտարարությանը՝ հայտարարելով, որ իշխանությունը խեղաթյուրում է պատմական փաստերը։
«Ռուբեն Ռուբինյանը կարդաց հայտարարության վերջը, բայց չկարդաց սկիզբը։ Այնտեղ հստակ ասվում է, որ երեք կուսակցությունները իրենց ամբողջական և անվերապահ զորակցությունն են հայտնել Ղարաբաղի և Հայաստանի ժողովրդին՝ արդար դատին, որի վերջնական լուծումը տեսնում են Լեռնային Ղարաբաղի միացումը Խորհրդային Հայաստանին։ ՔՊ-ն սա ներկայացնում է որպես Հայաստանի անկախությանը դեմ դիրքորոշում»։
Վարդանյանը նշեց, որ Դաշնակցությունը և մյուս ավանդական կուսակցությունները երբեք չեն եղել անկախության դեմ, հակառակը՝ ակտիվորեն աջակցել են այդ գործընթացին։
«Ես հիմա ներկայացնում եմ երեք օրինակ՝ Դաշնակցության պաշտոնաթերթից՝ 1991 թվականի սեպտեմբերի 20-ի համարից՝ “Այո անկախությանը” խորագրով պաստառը, և Հրայր Մարուխյանի հոդվածը նույն ամսաթվով՝ նույն կոչով՝ “Այո անկախությանը”։ ՔՊ-ի ստերը հերքելուց հեշտ բան չկա»։
Պատգամավորը շեշտեց, որ իշխանությունը փորձում է պատմությունը վերաշարադրել, սակայն փաստերը հստակ վկայում են՝ հայ ավանդական կուսակցությունները անկախության կողմնակից են եղել։
Մանրամասն՝ տեսանյութում։