Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հանդիպման ընթացքում մեզ հավաստիացրին, որ մինչև մայիսի վերջը կլինի որոշման նախագիծ, որը կդրվի հանրային քննարկման՝ ըստ Yerkir.am-ի ասաց Քաշաթաղի Հայկազյան համայնքի ղեկավար Արմեն Չումոյանը, որը բռնի տեղահանված քաշաթաղցիների և քարվաճառցիների պատվիրակության կազմում մտել էր ՀՀ կառավարության շենք՝ իրենց պահանջը ներկայանելու։
Նա նշեց, որ հանդիպել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ, հանդիպմանը ներկա էր նաև Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը։
«Ծրագրից պարզ կդառնա՝ բնակարա՞ն կտրամադրեն, թե՞ գումարային տարբերակով կօգնեն։ Ծրագիրը վերաբերելու է ոչ միայն Քաշաթաղին ու Քարվաճառին, այլև Հադրութին, Շուշիին ևս»,-ասաց նա։
Նա նշեց, որ կառավարությունում ունեն նախագծեր, որոնք հանրայնացման պիտանի չեն, բայց հենց պատրաստ լինի՝ կներկայացնեն շահառուներին, որ մասնակցեն ծրագրի կմախքի գոյացմանը։
Արմեն Չումոյանը բողոքի ակցիայի մասնակիցների անունից ասաց, որ տվյալ պահին այս պատասխանը բավարար են համարում, կսպասեն մինչև մայիսի վերջը։
Մանրամասն՝ տեսանյութում․