Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեւանի բուսաբանական այգում ղարաբաղյան պայքարի բոլոր տարիներին զոհված հերոսների հիշատակին նվիրված «Կյանքի հրապարակ» նախագիծը պատրաստ կլինի մինչեւ մայիսի վերջը։ Այս մասին մայիսի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Արսեն Գասպարյանը։
Նա պարզաբանեց, որ հաջորդ փուլը շինարարական աշխատանքներն են, որոնք կավարտվեն կարճ ժամանակում։ Դրան կհաջորդի տարածքի բարեկարգման եւ կանաչապատման փուլը, որը կտեւի մի քանի տարի։
«Ներկայացված կլինի մի քանի տասնյակ ծառատեսակ։ Մտահղացում կա ներկայացնելու Հայաստանի էկոհամակարգին բնորոշ բուսականությունը»,- հավելեց Գասպարյանը։
Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը հայտնեց, որ այգում պետք է մի քանի խնդիր լուծել՝ ընդլայնել անվտանգության համակարգի հնարավորությունները, բարելավել լուսավորության եւ ոռոգման համակարգերը, իրականացնել կանաչապատման ծրագիրը եւ ցուցանակներ տեղադրել։
«Կադրերի խիստ պակաս կա: Այգում չորս անգամ ավելի շատ աշխատող պետք է լինի, քան հիմա»,- եզրափակեց նա։