Փոխարժեքներ
07 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.36 |
EUR | ⚊ | € 416.1 |
RUB | ⚊ | ₽ 3.94 |
GBP | ⚊ | £ 499.15 |
GEL | ⚊ | ₾ 142.24 |
Տավուշում, ըստ էության, իրականացվելու է «Շուռնուխ-2» օպերացիան, երբ մարդկանց գլուխների տակ փափուկ բարձ դրեցին, որ ամեն ինչ նորմալ է լինելու, բայց իրականում զրկվեցինք Կապան-Գորիս ավտոճանապարհից։ Ամենայն հավանականությամբ, նույն գործողությունը մեկ այլ փաթեթավորմամբ տեղի է ունենալու Ոսկեպարում։ «ՓաստԻնֆոյի» եթերում ասել է պատմաբան, պ․գ․դ․, պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանը։
Բանախոսի դիտարկմամբ, Հայաստանի իշխանությունների մոտեցումը խիստ տարօրինակ և անտրամաբանական է։ Չի կարող Ջերմուկի հատվածում սահմանը որոշվի Ադրբեջանի այն հռետորաբանությամբ, որ այնտեղ, որտեղ կանգնած է Ադրբեջանի զինվորը՝ դա Ադրբեջանի սահմանն է, վկայակոչվի Ալմա-Աթայի հռչակագիրը, մի տեղում էլ՝ Խորհրդրային ժամանակաշրջանի ինչ որ քարտեզներով սահմանագծում իրականացվի։
Պատմաբանը նշում է, որ իրականում, բանավոր պարտավորություն են ստանձնել և ըստ դրա՝ իշխանությունները հերթական վտանագավոր զիջումներն են իրականացնելու մեր անվտանգության, մեր ենթակառուցվածքների և մեր պետականության հաշվին։ Ամենամեծ աբսուրդն է, որ երկրի ղեկավարը սեփական ժողովրդին սպառնում է պատերազմով։
Փակ հանդիպման ժամանակ փորձ է արվել մարդկանց համոզել, որ այլընտրանք չկա և պետք է համակերպվել ստեղծված իրավիճակին։ Ադրբեջանը մի քանի անգամ ծաղրելով հերքել է մեր երկրի պաշտոնական ղեկավարին, հետևաբար չեն ցանկանում ևս մեկ անգամ անհարմար իրավիճակի մեջ հայտնվել։
Անդրադառնալով Հայաոց ցեղասպանության վերաբերյալ թեզերին, բանախոսը նշեց, որ Հայաստանի իշխանությունների ձեռամբ թուրքական քաղաքականություն է իրականացվում։ Թուրքական պետությունը պաշտոնապես հանդես է եկել Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությամբ։ Ցեղասպանության ճանաչում չեղավ՝ Թուրքիան շարունակելու է ցեղասպան քաղաքականությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։