Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպման է հրավիրել պետական բուհերի ռեկտորներին: Թեման «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքն է, որը օրենքի խախտմամբ 2 օր ուշացումով է ուղարկվել ՀՀ նախագահին։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մինչ ռեկտորների հետ հանդիպումը նախագահը հանդիպել է նաեւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանին՝ քննարկելու համար աղմկահարույց օրենքի նախագիծը: Նախարարը փորձել էր հասկանալ, թե ինչ դիրքորոշում ունի այս հարցի վերաբերյալ Արմեն Սարգսյանը՝ հաշվի առնելով առկա քննադատությունները:
Եվ Արմեն Սարգսյանը, այսպես ասած, փափուկ բարձ է դրել նախարարի գլխի տակ՝ ասելով, թե լուրջ խնդիրներ չի տեսնում: Սակայն այդ հանդիպումից հետո կառավարության համար պարզ դարձավ, որ Արմեն Սարգսյանը չի ցանկանում ստորագրել օրենքի նախագիծը, եւ ավելին՝ Ազգային ժողովի խախտման հետեւանքով աղմկահարույց օրենքի ճակատագիրն ընդհանրապես անհայտ է: Ինչպես հայտնի է, այդ օրենքի նախագիծը պետք է ուղարկեին մինչեւ մարտի 31-ը, այնինչ նախագահին ուղարկվել է ապրիլի 2-ին։ Սա նշանակում է, որ նախագահը չի կարող այն ստորագրել։ Եվ թերեւս նախագահի՝ ռեկտորների հետ հանդիպման նպատակը այս օրենքի շուրջ ստեղծված իրավիճակն է եւ ռեկտորների կարծիքն իմանալը։ Իսկ ռեկտորների մի մասը շատ արմատական է տրամադրված եւ պահանջելու է նախագահից այդ օրենքը չստորագրել՝ ուղարկելով ՀՀ սահմանադրական դատարան՝ որոշելու օրենքում առկա հակասահմանադրական ձեւակերպումները»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։