կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-29 16:36
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրավիրել էին կասկածյալի կարգավիճակով, բայց հարցաքննեցին որպես վկա․ Գերասիմ Վարդանյան

Ինձ այստեղ հրավիրել էին կասկածյալի կարգավիճակով՝ այդպես էր ծանուցվել, բայց, տարօրինակ կերպով, պարզվեց՝ փոխել են կարգավիճակը և հարցաքննեցին որպես վկա՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Արտաշատի «Դուման» կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանը ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունից դուրս գալուց հետո։

«Քննիչը պատճառաբանեց, որ տեխնիկական վրիպում է եղել կասկածյալի կարգավիճակ տալու հանգամանքը, չգիտեմ՝ ի՞նչ է փոխվել մի քանի ժամվա ընթացքում, որ կասկածյալից վերածվեցի վկայի։ Բայց այս իշխանությունների օրոք կասկածյալից վկա, վկայից կասկածյալ կամ մեղադրյալ, ամբաստանյալ․․․ նմանատիպ կարգավիճակներում հայտնվելը զարմանալու չէ»,-ասաց նա։

Գերասիմ Վարդանյանը հրաժարվել է ցուցմունք տալուց, քանի որ հիմնավոր կասկած ունի, որ վաղն այդ ամենը կարող է օգտագործվել իր դեմ հնարավոր հարուցվելիք քրեական գործերի շրջանակում։ Արդեն մի քանի գործ կա հարուցված։

Նա տեղեկացրեց, որ մի քանի անգամ տարել են դատարան, որպեսզի իրեն կալանավորեն, բայց այդ ընթացքում իր նկատմամբ ոչ մի քննչական գործողություն մինչև օրս չի կատարվել։

«Ուղղակի մտածում են, որպես խնդիր ու նպատակ, ինձ՝ որպես դաշնակցական, այս իշխանություններին ընդդիմադիր գործիչ, զուտ ազատությունից զրկել։ Փորձում են ամեն գնով և տարաբնույթ պատճառաբանություններով ինձ ու իմ ընկերներին զրկել ազատությունից»,-ասաց Գերասիմ Վարդանյանը։

Նշենք, որ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանին ևս կանչել էին կասկածյալի կարգավիճակով, բայց հարցաքննել էին որպես վկա, նա ևս ցուցմունք չէր տվել։

Մանրամասն՝ տեսանյութում․