Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Թբիլիսիում դեկտեմբերի 10-12-ը կկայանա «Արևելյան գործընկերության» քաղաքացիական հասարակության ֆորումի ամենամյա` 10-րդ վեհաժողովը. հայտում է Haqqin.az-ը:
Ըստ կայքի` պարադոքսալ է, սակայն Թբիլիսիում կայանալիք միջոցառմանը հրավիրված չեն Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչները:
Բրյուսելում դիվանագիտական աղբյուրները Haqqin.az-ին հայտնել են, որ ԵՄ-n հրավեր չի ուղարկել Ադրբեջանի կառավարությանը, փոխարենը որոշում է կայացվել, որ միջոցառմանը կմասնակցի Վրաստանում Ադրբեջանի դեսպանատան ներկայացուցիչը, այն էլ` դիտորդի կարգավիճակով:
Ըստ դիվանագիտական աղբյուրների` հատուկ հյուրի կարգավիճակով վեհաժողովին կմասնակցի ՀՀ վարչապետը:
Դիվանագետները կարծիք են հայտնել, որ տեղի ունեցածը, հավանաբար, կապված է ամփոփիչ հռչակագրի հետ, որը կներկայացվի վեհաժողովի մասնակիցների դատին: Դրանում աջակցություն կլինի Վրաստանի ու Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և կբացակայի եվրոպական հասարակության վերաբերմունքը Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» և ԼՂ հակամարտության հետևանքների նկատմամբ:
Կայքի համաձայն` նախորդ բոլոր ամփոփիչ փաստաթղթերում աջակցություն է հայտնվել «Արևելյան գործընկերության» մասնակից բոլոր պետությունների տարածքային ամբոջականությանը:
Ըստ կայքի այլ աղբյուրների` ադրբեջանական կողմը մտադիր է բացատրություն պահանջել ԵՄ-ից և Թբիլիսիից: