կարևոր
394 դիտում, 1 ժամ առաջ - 2026-01-21 21:46
Իրավական

«Վկա, դրանք Ձե՞ր բառերն են», «Չէ, քննիչն ասել է, ես էլ ասել եմ՝ այո»․ Գերասիմ Վարդանյանի և մյուսների գործով վկա

«Վկա, դրանք Ձե՞ր բառերն են», «Չէ, քննիչն ասել է, ես էլ ասել եմ՝ այո»․ Գերասիմ Վարդանյանի և մյուսների գործով վկա

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, ընթացավ ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի և մյուսների գործով դատական նիստը։ 

Հիշեցնենք, որ գործը վերաբերում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի՝ կապիտուլյացիոն ակտի ստորագրությունից հետո տեղի ունեցած ակցիաներին, մասնավորապես՝ «Ազատություն» ռ/կ-ի շենք մուտք գործելու դրվագին:  

Այս փուլում դատարանը լսում է վկաներին։ Այսօր հարցաքննվում էր շենքի անվտանգության աշխատակից Սերյոժա Շահբազյանը։ Դատավարության կողմերը պարզեցին, որ վկայի նախաքննական ցուցմունքում  և դատարանում արված այսօրվա հայտարարությունների միջև հակասություններ կան։

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա ապրիլի 15-ին, առավոտյան՝ ժամը 09։00-ին։    

Մանրամասն՝ տեսանյութում։

Հերմինե Զեյնալյան