|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Իշխանությունները ՀՀ վարչապետի հրահանգով և վարչապետի մասնակցությամբ Հանրապետության հրապարակում խորոված են անում, բայց երբ երիտասարդները պետք է վառարան օգտագործեն, որ տաքանան, չեն թույլատրում. Yerkir.am –ի հետ զրույցում նշեց ՀՅԴ անդամ, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող Գերասիմ Վարդանյանը:
«Այստեղ ևս մեկ անգամ միֆ է դառնում այն արտահայտությունը, որ ասում են՝ Հայաստանն իմ օջախն է: Փաստորեն, մեր օջախում չեն թույլատրում, որպեսզի մենք օջախ վառենք»,- հավելեց նա:
ԿԳՄՍ նախարարության շենքը հսկող ոստիկանները գիշերը նստացույցի մասնակից՝ տաքանալ ցանկացող երիտասարդներին չեն թույլատրել վառարան վառել:
Հարցին՝ գուցե անվտանգության նկատառումներից ելնելո՞վ չեն թույլատրել, Գերասիմ Վարդանյանը պատասխանեց. «Երիտասարդները -4 աստիճան ցրտին գիշերները մնում են, նրանց առողջության մասին էր պետք մտածել»:
ՀՅԴ անդամի խոսքով՝ ի տարբերություն մերօրյա իշխանությունների, իրենք ատելությամբ չեն տրամադրված նրանց հանդեպ, սակայն նրանց սխալները շարունակելու են մատնացույց անել:
Հիշեցնենք, որ արդեն 14-րդ օրն է՝ բողոքի ակցիաներ և դասադուլներ են տեղի ունենում՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով: Ուսանողական շարժման մասնակիցները նշում են, որ ԿԳՄՍ նախարարն անհամատեղելի է զբաղեցրած պաշտոնի հետ: