կարևոր
3607 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-20 20:07
Քաղաքական

ՔԿ-ն Իշխան Սաղաթելյանին որպես վկա կանչել է հարցքննության, բայց փաստացի հարցաքննել կասկածանքի շուրջ

ՔԿ-ն Իշխան Սաղաթելյանին որպես վկա կանչել է հարցքննության, բայց փաստացի հարցաքննել կասկածանքի շուրջ

ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին Քննչական կոմիտեն կանչել է հարցաքննության՝ դեռեւս բողոքի ակցիաներին վերաբերող գործի շրջանակներում։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Իշխան Սաղաթելյանը հարցաքննության է հրավիրվել որպես վկա, բայց փաստացի նրան հարցեր են ուղղել որպես կասկածյալի՝ բողոքի ակցիաների ժամանակ, իբր, ոստիկանության մեքենային գույքային վնաս պատճառելու համար։ Փորձել են համոզել, որ ընդունի արաքն ու գործը կարճեն, սակայն պատգամավորը հրաժարվել է ընդունել իրավապահների պայմանները։

Այս պարզունակ վարույթով ՔԿ-ն արդեն մի քանի ամիս է, ինչ քննություն է իրականացնում ու կարելի է ասել ձեռքը կրակն է ընկել՝ ոչ այն է՝ նման գործով Իշխան Սաղաթելյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն ներկայացնեն, ոչ էլ ուզում են իրենց նախաձեռնությամբ կարճեն գործն ու ընդունեն վարույթի անհեթեթությունը։

Աղբյուր` Փաստինֆո