կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-24 17:20
Իրավական

Անօրինական գործողություն էր՝ ինձ բերման են ենթարկել որպես կասկածյալ, հարցաքննել որպես վկա. ԵՊՀ ուսխորհրդի նախագահ

Անօրինական գործողություն էր՝ ինձ  բերման են ենթարկել որպես կասկածյալ, հարցաքննել որպես վկա. ԵՊՀ ուսխորհրդի նախագահ

ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը ազատ է արձակվել ոստիկանության բաժանմունքից՝ տեղեկացնում է Yerkir.am-ը։

Վիճարկելու ենք ինձ բերման ենթարկելու օրինականությունը` ասաց ԵՊՀ ուսխորհրդի նախագահը:

Նրան բերման ենթարկելու հիմք է հանդիսացել այն, որ համալսարանի դիմաց տեղի ունեցած վիճաբանությանը մասնակցել է նաև ԵՊՀ ՈՒԽ անդամներից մեկը: Ափոյանը փաստում է՝ այդ անձին չի ճանաչում։

«Ես նրանց ասացի, որ չեմ ճանաչում տվյալ անձին: Որոշ ժամանակ անց իրավապահներից մեկը դուրս եկավ, ենթադրում եմ, հեռախոսով խոսեց, հետ եկավ և ասաց, որ պետք է ինձ բերման ենթարկեն։ Դա տարօրինակ էր: Ես նրանց հարցրի, թե ինչ հիմքով են ինձ բերման ենթարկում, ծանուցման կամ որոշման օրինակ ուզեցի, որևէ բան ցույց չտվեցին»,- նշեց նա։

Դավիթ Ափոյանին Ոստիկանության բաժանմունք են տարել որպես կասկածյալ,  բայց հարցաքննվել է որպես վկա։

«Ես ուսանողական խորհրդի պարգևատրման ժամանակ բեմում կանգնած եմ եղել, 200 ուսանողի ներկայությամբ ինձ, որպես վկա, կանչում են հարցաքննության․ սա ծիծաղելի է։ Նրանք անհիմն են ինձ բերման ենթարկել»,- ասաց նա։

Ավելի վաղ Yerkir.am-ը տեղեկացրել էր, որ ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը բերման է ենթարկվել խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում, որը քննվում է ՀՀ ՔԿ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում։