Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Այսօր Բարձրագույն դատական խորհրդի անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով հրավիրված նիստում գիտնական անդամ Գրիգոր Բեքմեզյանը միջնորդություն ներկայացրեց, որպես վկա, հրավիրել Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանին։
Նրա պնդմամբ` Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը եղել է նաև հուլիսի 11–ին կայացած` Դատավորների ընդհանուր ժողովի նախագահ, և նա պետք է ներկայանա և, որպես վկա, պարզաբանի` երբ է Նախշուն Տավարացյանը համարվում ԲԴԽ` պաշտոնը ստանձնած անդամ։
«Պետք է պարզենք, թե Դատավորների ընդհանուր ժողովը, որը լիազորել է Նախշուն Տավարացյանին որպես ԲԴԽ անդամ, ի՞նչ դիրքորոշում ունի այս հարցի շուրջ»,– ասաց Բեքմեզյանը։
Հարցին անդրադարձավ նաև ԲԴԽ նորընտիր անդամ, դատավոր Մեսրոպ Մակյանը: Նա տեսակետ հայտնեց` Երվանդ Խունդկարյանը չէ, որ պետք է գա և որոշի, թե ինչպես մեկնաբանել օրենքը։
Վճռաբեկ դատարանի նախագահին ԲԴԽ նիստին հրավիրելու հարցը դրվեց քվեարկության։ Ձայների` 4 կողմ և 5 դեմ հարաբերակցությամբ միջնորդությունը մերժվեց. կողմ քվեարկեցին ԲԴԽ գիտնական–իրավաբան անդամները, իսկ դեմ՝ դատավոր անդամները։
Հիշեցնենք, որ ԲԴԽ նիստը հրավիրել էին ԲԴԽ գիտնական անդամներ Գրիգոր Բեքմեզյանը, Հայկ Հովհաննիսյանը և Լիպարիտ Մելիքջանյանը: