Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը դատական գործ է հարուցել իր հասցեին սպառնալիքներ տեղացած թուրք անկախ պատգամավոր Ումիթ Օզդաղի դեմ։ Փայլանը հայցը ներկայացրել է «հանցագործության դրդելու», «ժողովրդի մեջ վրեժխնդրություն և թշնամություն հրահրելու», ինչպես նաև՝ «վիրավորանք ու սպառնալիք» տեղալու հանցագործությունների հիմքով։
Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հաղորդում է «Ակօս» շաբաթաթերթի կայքէջը։
Աղբյուրի հիշեցմամբ՝ Օզդաղը Փայլանին սպառնացել էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի տարելիցի օրը՝ ապրիլի 24-ին, Twitter-ում կատարած գրառման կապակցությամբ։ Հայազգի պատգամավորը գրավոր հայտնել է, որ դատական գործ է հարուցել ազգայնամոլ պատգամավորի դեմ։ Փայլանը թեմայի առնչությամբ մասնավորապես գրել է․
«Ստամբուլից ընտրված պատգամավոր Ումիթ Օզդաղը Twitter-յան գրառման միջոցով հանդես է եկել իմ անձին և հայ ժողովրդին ուղղված ատելության խոսքով ու բացահայտ կերպով մահվան սպառնալիքներ տեղացել։ Չի կարելի լուռ մնալ ատելության վրա հիմնված նման ոճրագործություն հրահրող կոչի դեմ։ Այս արտահայտությունների անպատիժ մնալը տեղիք կտա ատելության հողի վրա կատարվելիք նոր հանցագործությունների, ինչպիսին գործվել են նախկինում։
Անհնար է անգամ պատկերացնել, որ Գերմանիայում որևէ պատգամավոր մի հրեա պատգամավորի ասի, թե «Դու ևս ապրելու ես հիտլերյան փորձը և կապրես» ու սպառնալիքներով հանդես գա։ Նման բաները պետք է անընդունելի դառնան նաև մեր երկրի համար։ Ցանկանում եմ հաղորդել, որ Ստամբուլի պատգամավոր Ումիթ Օզդաղի՝ 2021 թ․ ապրիլի 27-ին Twitter-ի միջոցով իմ անձը և հայ ժողովրդին թիրախավորած գրառումների կապակցությամբ փաստաբանիս միջնորդությամբ դատական հայց եմ ներկայացրել «հանցագործության դրդելու», «ժողովրդի մեջ վրեժխնդրություն և թշնամություն հրահրելու», ինչպես նաև՝ «վիրավորանք ու սպառնալիք» տեղալու հանցագործությունների հիմքով»։
Նույն հրապարակման մեջ «Ակօս»-ը հիշեցնում է, որ Օզդաղի գրառման կապակցությամբ դատական գործ է հարուցել նաև Թուրքիայի Մարդու իրավունքների միությունը։
http://www.agos.com.tr/tr/yazi/25617/paylan-dan-ozdag-in-tehdidine-suc-duyurusu
Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net