Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Թուրքիայի Կրոնական գործերի վարչությունը պոլսահայ լեզվաբան և գործարար Սեւան Նշանյանի դեմ դատական գործ հարուցելու համար հաղորդում է ներկայացրել Անկարայի գլխավոր հանրապետական դատախազություն։ Հաղորդման պատճառ է դարձել վերջերս Սեւան Նշանյանի հրապարակավ արտաբերած խոսքերը ազանի (մուսուլմանների աղոթքի հրավեր) և մուազենների (ազան ընթերցողները) մասին։
Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հաղորդում է թուրքական «Անադոլու» պետական լրատվական գործակալությունը։ Աղբյուրի համաձայն՝ Սեւան Նշանյանը մասնավորապես ասել է․ «Թուրքիայում կյանքի ամենասարսափելի երևույթներից մեկն էլ անասունի պես ոռնացող մուազեններն են»։
Հաղորդման մեջ պահանջվել է դատական գործ հարուցել Սեւան Նշանյանի դեմ «քաղծառայողին ուղղված վիրավորանքի» և «ժողովրդի մեջ վրեժխնդրություն և թշնամություն հրահրելու և ժողովրդին ստորացնելու» մեղադրանքներով։
Հիշեցնենք, որ Թուրքիայում Ս․ Նշանյանը տարիներ առաջ ևս դատապարտվել էր ազատազրկման։ Նա 2014-2017 թթ․ գտնվել էր բանտում և 2017 թ․ փախել կալանտնից։ Փախուստից հետո Նշանյանն իր Twitter-յան էջում գրել էր. «Թռչնակը թռավ. նույնը մաղթում եմ մնացած 80 միլիոնին»: Այն ժամանակ նա դատապարտվել էր Իզմիրի Սիրինջե գյուղում «անօրինական» շինարարություն իրականացնելու մեղադրանքի հիմքով:
Մելինե Անումյան
Akunq.net