|
Փոխարժեքներ
06 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.57 |
| EUR | ⚊ | € 439.34 |
| RUB | ⚊ | ₽ 4.7033 |
| GBP | ⚊ | £ 498.34 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Դերասան Արտյոմ Կարապետյանին սպառնացած երթուղային տաքսու վարորդը հայտնաբերվել է. Yerkir.am-ին հայտնում են ոստիկանությունից:
«Պարզվում ա՝ օրը ցերեկով մայրաքաղաքի մեջ մի ինչ-որ գազելի շոֆեր կարա դանակ հանի ու օրը ցերեկով ուզենա իմ վիզը կտրի՝ ոչ ավել, ոչ պակաս կնոջս աչքի առաջ: Դեպքը որ եղել է, դիմացի մայթում կանգնած էր ոստիկանության մեքենա, հույս կար, որ կենդանի կմնայի, բայց ոչ մի ձայն-ծպտում չլսվեց»,- ասել էր դերասանը:
Ոստիկանության տեղեկացմամբ՝ Արտյոմ Կարապետյանի պարանոցը կտրելու փորձի դեպքի հիման վրա նյութեր են նախապատրաստվում:
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ դերասանն ահազանգել է, որ երթուղային տաքսու վարորդը սպառնացել է կտրել իր վիզը:
Մանրամասները` տեսանյութում: