|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Դոցենտ, բժիշկ Իհսան Յըլմազի կյանքը վտանգվել է Թուրքիայում կրոնական նկատառումներով ալկոհոլի արգելքի մասին ԱՄՆ-ում արած նրա հայտարարությունների պատճառով. հայտնում է gundem.bugun-ը:
Յըլմազը ԱՄՆ-ում ելույթի ժամանակ ասել է. «Թեեւ Իրանի չափ ավտորիտար չենք, սակայն մենք նույնպես ավտորիտար ենք դառնում, և կրոնը պետության ձեռքով է հանրությանը մատուցվում»:
Յըլմազի ելույթից հետո նրան խիստ քննադատության էր ենթարկել թուրքական Yeni Safak-ի լրագրող Հայրեթթին Քարամանը` ասելով, որ կասկածում է, թե բժիշկը դավանում է իրենց կրոնը:
Հայտնելով, որ Հրանտ Դինքի հետ նմանատիպ դեպք է տեղի ունեցել, Յլըմազն ասել է. «Պետության կողմից հնչած ծանր մեղադրանքներ կան: Ինձ թիրախ են դարձրել: Հրանտ Դինքի դեմ էլ են նմանատիպ մեղադրանքներ եղել: Եթե ինձ հետ ինչ-որ բան կատարվի, պատասխանատուները հայտնի են: Էրդողանի մեդիայի, Հայրեթթին Քարամանի և նախագահի դեմ քրեական գործ եմ հարուցելու: Մեղադրանքներն ամբողջովին սուտ են»: