Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Փաստաբան Սեդա Սաֆարյանի նկատմամբ հնչեցված սպառնալիքների վերաբերյալ ԶԼՄ-ներում հրապարակված` հանցագործության մասին հաղորդումն ուսումնասիրելու արդյունքում ՀՀ ոստիկանությունը մերժել է նշված փաստի առթիվ քրեական գործի հարուցումը:
Փաստաբանը yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ այդ մասին իրեն տեղեկացրել է Վարդենիսի տարածաշրջանի ոստիկանության պետը: Ըստ նրա՝ ոստիկանները զրուցել են իրեն սպառնացած Աղաբեկ Սարգսյանի հետ, նա էլ պարտավորվել է չխոչընդոտել իր մասնագիտական գործունեությանը:
Սաֆարյանը չի պատրաստվում բողոքարկել քրեական գործ չհարուցելու որոշումը: «Ես չեմ կարող հավասարվել նրանց մակարդակին ու նրա նկատմամբ քրեական հետապնդում կայացնելու պնդումները շարունակել»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ հայտարարությունը տարածել էր փաստաբանի եղբայրը` քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը: Նա հայտնել էր, որ ապրիլի 2-ին հեռախոսազանգ է ստացվել Սեդա Սաֆարյանի բջջային հեռախոսին, եւ մի տղամարդ անվայել, վիրավորական արտահայտություններ ու սպառնալիքներ է տեղացել փաստաբան Սեդա Սաֆարյանի ու նրա ընտանիքի հասցեին՝ փաստաբանի ծավալած մասնագիտական գործունեության կապակցությամբ: