|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման նախաձեռնող խմբի անդամ Աննա Հակոբյանը գրում է․
«Իսկ վերջում միշտ արդարությունն է հաղթում !!!
2 տարի առաջ, քաղաքական հայացքներովս և տվյալ ղեկավարությանն անհարմար հարցեր տալու իմ հանդգնությամբ պայմանավորված, ազատվեցի՝ Լենա Նազարյանի ամուսնու ղեկավարած Պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակազմում զբաղեցրածս պաշտոնից:
Այսօր ՀՀ վարչական դատարանի դատավոր Արթուր Ծատուրյանը բավարարեց հայցս՝ այն է անվավեր ճանաչել աշխատանքից ազատվելուս հրամանը, վերականգնել ինձ նախկին պաշտոնում և վճարել հարկադիր պարապուրդի համար:
Լենա Նազարյան, ամուսնուդ կփոխանցես, որ ԵՍ ՃԻՇՏ ԷԻ, ԻՆՔԸ՝ ՍԽԱԼ»։