կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-26 11:57
Տարածաշրջան

Թուրքիայի խորհրդարանական քրդամետ HDP կուսակցությունը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ արժանանալով սուր քննադատության

Թուրքիայի խորհրդարանական քրդամետ HDP կուսակցությունը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ արժանանալով սուր քննադատության

«Ապրիլի 24-ը ցեղասպանության սկիզբն է: Հայ ժողովուրդը հիմնականում ոչնչացվել է, վտարվել է իր հայրենիքից, որտեղ ապրել է հազարավոր տարիներ: Քրիստոնեության բոլոր հետքերը ոչնչացվել են Անատոլիայից: Վնասի ճանաչումը և հատուցումը ազատ և հավասար ապագա կերտելու անհրաժեշտություն է», – այս մասին նշված է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP)-ի տարածած հայտարարության մեջ։

Ձախ կուսակցության կոչը ծայրաստիճան բացասաբար է ընդունվել թուրք քաղաքական գործիչների մեծամասնության կողմից:

Թուրքիայի նախագահականի հանրային կապերի ղեկավար Ֆահրեթին Ալթունը մեկնաբանել է HDP-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը. «Մենք հետաքրքրությամբ ենք դիտում, թե ինչ են անելու այն քաղաքական կուսակցությունները (ակնարկում է քեմալական կուսակցություններին), որոնք նախկինում համագործակցել են HDP- ի հետ, ցեղասպանության մասին  զրպարտությունից հետո: Նրանք կշարունակե՞ն դրանց հետ գաղտնի հարաբերությունները, թե՞ կավարտեն: Կտեսնենք», – նշել է նա, իսկ Թվիթերում գրել է, որ Թուրքիան իր պատմության մեջ չունի դրվագ, որի համար ամաչում է։

Հիշեցնենք, որ քեմալական Հանրապետական–ժողովրդական կուսակցությունն ու ազգայնական IYI (Լավ) կուսակցությունը Թուրքիայում կասկածվում են քրդամետ կուսակցության հետ համագործակցելու մեջ։