| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Թուրքիայում ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության մի խումբ անդամներ, ձեռքներին «Առերեսվեք ցեղասպանությանը» գրությամբ պաստառներով և 1915 թվականին աքսորված ու սպանված հայ մտավորականների լուսանկարներով, Կ.Պոլսում մասնակցել են երթի:
Նրանք մոմ են վառել և մեխակներ դրել զոհերի հիշատակին: Երթի մասնակիցները մեխակներ են թողել նաև Հայոց ցեղապանության զոհ Գրիգոր Զոհրապի տան առջև:
Ի դեպ, երթի մասնակիցները տարել են նաեւ Հրանտ Դինքի, Մարիցա Քյուչուքի և Սևակ Բալքըչըի լուսանկարները` ընդգծելով, որ այդ մարդիկ էլ դեռեւս շարունակվող ցեղասպանության զոհերն են:
Կուսակցության Շիշլիի ղեկավարներից Մելիս Թանթանը երթի ընթացքում ելույթով է հանդես եկել:
Շեշտելով, որ Ցեղասպանությունն անհապաղ պետք է ճանաչվի, Թանթանն ասել է. «1915 թվականի հետ իրական առերեսման և խաղաղության համար պետք է անհապաղ ճանաչվի Ցեղասպանությունը: Հանցավորներին պետք է բացահայտել, փոխհատուցում տալ և հիմնել իրականության ու առերեսման հանձնաժողովներ: Հայերի հետ տնտեսական, քաղաքական և դիվանագիտական հարաբերություններ պետք է զարգացվեն: Անվերապահորեն պետք է բացվի Թուրքիայի կողմից փակված` Հայաստանի հետ սահմանը: Պետք է ջանքեր գործադրվեն ԼՂ հարցի լուծման ուղղությամբ և կամուրջներ հիմնվեն հայ ժողովրդի հետ բարեկամության համար: Ցեղասպանությունը ճանաչելն ու ներողություն խնդրելը ո’չ պետությանը, ո’չ էլ ժողովրդին չի նվաստացնի»: