|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Կառավարական կոալիցիայի մաս կազմող «Լիգա» կուսակցության գլխավոր քարտուղար Մատեո Սալվինին, որը հայտնի է իր հայամետ դիրքորոշմամբ, Իտալիայի Սենատում ունեցած ելույթում հիշել է Հայոց ցեղասպանությունը:
«Ճիշտ է, որ դուք փորձում եք հրաշքով ստիպել թուրքական ռեժիմին՝ իրեն լավ պահել, բայց ես ուզում եմ հիշեցնել, որ քանի դեռ այդ ռեժիմը վերացնում է ոչ միայն կանանց իրավունքները, այլև ցանկացած ազատություն, նույնիսկ՝ պատմական ճշմարտություն, մինչև մենք արդարության չհասնենք հայերի համար, և Հայոց ցեղասպանությունը չճանաչվի, չեմ կարծում, որ մենք կարող ենք նստել նույն սեղանի շուրջը նրանց հետ, ովքեր բանտարկում են նրանց, ովքեր համարձակվում են հիշել պատմական ճշմարտությունը»,- ասել է Մատեո Սալվինին:
Պատգամավորի ելույթից հետո դահլիճը նրան ծափահարել է։