Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Իրաքի պաշտպանության նախարարությունը հարցում է ուղարկել թուրքական ռադիոէլեկտրոնային պայքարի Koral մոդելի 6 միավոր գնելու վերաբերյալ: Այս բոլոր համակարգերը բավականին ակտիվորեն կիրառվել են թուրքական բանակի կողմից վերջին ամիսների ընթացքում Իրաքի հյուսիսային հատվածի մոտակայքում տեղակայված քրդերի դեմ անդրսահմանային գործողությունների ժամանակ:
Bayraktar TB2 գրոհային անօդաչու թռչող սարքերի ինտենսիվ կիրառումը Սիրիայում, Լիբիայում և Լեռնային Ղարաբաղում հետաքրքրել էր Ադրբեջանին, Քաթարին և Ուկրաինային: Այս գարնանը Լեհաստանը դարձավ ԵՄ և ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը գնեց թուրքական մարտական անօդաչու թռչող սարքեր: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան հետաքրքրություն է ցուցաբերում Անկարայից այդ համակարգերը ձեռք բերելու հարցում: Ալբանիան և Լատվիան նույնպես հետաքրքրված են։
Հիշեցնենք, որ Թուրքիան պարբերաբար հարձակումներ է գործում Իրաքի հյուսիսում՝ կիրառելով նաև այս ԱԹՍ–ները։