|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Սաուդյան Արաբիան մտադիր է անօդաչու թռչող սարքեր գնել Թուրքիայից: Ըստ ՌԻԱ «Նովոստի»-ի՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում կայացած ճեպազրույցում:
«Իրադարձությունների նման զարգացում կա. խոսքը Հունաստանի և Սաուդյան Արաբիայի համատեղ զորավարժությունների մասին է: Սաուդյան Արաբիան Թուրքիային անօդաչու թռչող սարքերի վաճառելու խնդրանք է ուղարկել»,- ասել է Էրդողանը:
Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունները շարունակում են սրված մնալ, քանի որ Անկարան մեղադրում է Էր Ռիադին ընդդիմադիր սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության մեջ: