կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-22 16:50
Աշխարհ

Ղրղզստանը Թուրքիայից կգնի Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքեր

Ղրղզստանը Թուրքիայից կգնի Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքեր

Ղրղզստանի բանակը կստանա թուրքական արտադրության Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքեր:

Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի նախագահ, գեներալ Կամչիբեկ Տաշիևը լրագրողներին հայտնել է, որ Բիշքեկն արդեն հարցում է ուղարկել Անկարա՝ գնելու անօդաչու թռչող սարքերի խմբաքանակ։

Տաշիևի խոսքով՝ թուրքական անօդաչու թռչող սարքերը մոտ ապագայում ծառայություն կիրականացնեն ղրղզական բանակում։ Նա նշել է, որ անօդաչու սարքերի օպերատորներն արդեն վերապատրաստվել են Թուրքիայում։

Տաշիևը մատնանշել է, որ հարձակվողական բնույթի անօդաչու թռչող սարքերը առկա են աշխարհի սահմանափակ թվով երկրների բանակիների սպառազինությունում:

 Բացի դրանից՝, ըստ նրա, Ղրղզստանը ձեռք է բերել ռուսական «Օռլան-10» հարվածային անօդաչու թռչող սարքեր և ապահովել Ռուսաստանի Դաշնությունից դիպուկահար հրացանների մատակարարումը։