|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան մայիսի 24-ին պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա: Այցն իրականացվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով:
Ըստ Թուրքիայի նախագահի աշխատակազմի գրասենյակի՝ այցի շրջանակներում կայանալիք հանդիպումների ընթացքում համակողմանիորեն կքննարկվեն թուրք-լեհական երկկողմ հարաբերությունները, համագործակցության զարգացման հնարավոր քայլերը: Տեղի կունենա մտքերի փոխանակում տարածաշրջանային և միջազգային գործընթացների վերաբերյալ և երկկողմ փաստաթղթերի ստորագրում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լեհաստանը մտադիր է 24 հարվածային ԱԹՍ գնել Թուրքիայից: Այս մասին «Ռադիո-24»-ի եթերում հայտնել էր Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը: Նա հավելել էր, որ թուրքական անօդաչու թռչող սարքերի մատակարարման մասին համաձայնագիրը կստորագրվի մայիսի 24-ին՝ նախագահ Անջեյ Դուդայի՝ Թուրքիա կատարելիք պաշտոնական այցի ընթացքում:
Այսպիսով՝ Լեհաստանը կդառնա ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը ձեռք կբերի թուրքական Bayraktar TB2 ԱԹՍ-ներ: