Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թուրքական պետական TRT հեռուստաալիքը հայտնում է, որ վերջին շրջանում էլ ավելի է մեծացել թուրքական հարձակվողական Bayraktar TB2 ԱԹՍ–ների նկատմամբ հետաքրքրությունը, որի մասին վկայում է Google որոնողական ծառայությունում ԱԹՍ–ների մասին ինֆորմացիայի որոնումը։
Ըստ TRT–ի՝ Bayraktar TB2–ը հազարավոր անգամներ որոնվել է ամբողջ աշխարհում, բայց «հայերն ամենից շատ են ցանկանում ավելի շատ տեղեկություններ ստանալ սարքի մասին, քան մյուսները»:
«Ըստ Google-ի՝ վերջին մեկ տարվա ընթացքում Bayraktar TB2–ի վերաբերյալ ամենաշատ պահանջները ներկայացվել են Երևանից: Bayraktar TB2-ի ինտերնետային որոնումները գագաթնակետին են հասել 2020 թ.-ի հոկտեմբերի 4-10-ը ընկած ժամանակահատվածում, երբ (Արցախում) բախումներն ակտիվացել էին:
Բացի Հայաստանից, թուրքական արտադրության ԱԹՍ-ների մասին տեղեկատվությունը որոնվում է Ադրբեջանում, Բոսնիայում և Հերցեգովինայում, Թուրքիայում, Ուզբեկստանում, Հունաստանում, Լիտվայում, Սլովակիայում, Սերբիայում, Ռուսաստանում, Շվեյցարիայում, Վրաստանում, Ուկրաինայում և Մարոկկոյում, որոնց մի մասն ունի անօդաչու թռչող սարքեր»,– նշում է թուրքական հեռուստաալիքը։