կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-15 14:35
Հասարակություն

Ուկրաինան կշարունակի գնել Bayraktar-ներ

Ուկրաինան կշարունակի գնել Bayraktar-ներ

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Զալուժնին հայտնել է, որ Թուրքիան 2021-2022 թվականներին Ուկրաինային կտրամադրի ևս չորս Bayraktar TB2 անօդաչու հետախուզական և հարվածային համակարգեր:

Ուկրաինացի գեներալը նշել է, որ Ուկրաինան հույս ունի, որ ապագայում Ուկրաինայում թուրքական ԱԹՍ կարտադրվեն:

Ներկայումս ուկրաինական բանակում առկա են 12 թուրքական անօդաչու թռչող սարքեր (երկու համալիր), որոնց համար գործում են վեց շարժական կառավարման կայաններ և օժանդակ սարքավորումներ, սակայն, ըստ Զալուժնիի, Ուկրաինայի զինված ուժերը դեռևս քիչ փորձ ունեն այդ անօդաչու թռչող սարքերի կիրառման առումով:

«Որովհետև, առաջին հերթին, մենք պետք է սովորենք, թե ինչպես արդյունավետ աշխատել դրանց հետ, և երկրորդ` մենք անպայման պետք է իմանանք մարտավարություն` դրանց կիրառման ձևերով: Եթե մենք ունենայինք Ադրբեջանի փորձը, ապա դա շատ ավելի հեշտ կլիներ: Ես ընդունում եմ, որ, ցավոք, մենք շատ քիչ փորձ ունենք»,- ասել է նա:

Հատկանշական է, որ երեկ Ուկրաինայի պաշտպանության նախարարը հանդիպել է Bayraktar TB2 արտադրող ռազմաարդյունաբերական ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարի հետ և քննարկել Ուկրաինայում թուրքական անօդաչու թռչող սարքերի արտադրության հարցը:

Հիշեցնենք, որ Bayraktar TB2-ի ձեռք բերման պայմանագիրը Թուրքիայի հետ կնքվել էր 2020 թվականի դեկտեմբերի 14-ին, ինչը դժգոհություն էր առաջացրել Ռուսաստանում: