|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.21 |
| EUR | ⚊ | € 427.9 |
| RUB | ⚊ | ₽ 5.1541 |
| GBP | ⚊ | £ 493.59 |
| GEL | ⚊ | ₾ 137.7 |
Նոյեմբերի 3-ին Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահները նամակներ են ուղղել Շվեյցարիայի խորհրդարանի երկու պալատների բոլոր անդամներին, որտեղ խորը մտահոգություն են արտահայտել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի կողմից շարունակվող ագրեսիայի և դրան Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական աջակցության կապակցությամբ։ Խորհրդարանականները դատապարտել են ագրեսիան իրագործողների կողմից հայկական քաղաքացիական բնակչությանը, ինչպես նաև առողջապահական, մշակութային և կրոնական նշանակություն ունեցող հաստատությունները ռազմական թիրախների վերածումը։
Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահությունը համոզմունք է հայտնել, որ հայկական բնակչության պաշտպանությունը պահանջում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ինչպես ժամանակին արվել է Կոսովոյի դեպքում։ Ազգային խորհրդի վերջին արտահերթ նիստի ընթացքում Բարեկամության խմբի համանախագահներից մեկը՝ Մարիան Ստրեֆ Ֆելերը այս կապակցությամբ հարցում է արել՝ խնդրելով Շվեյցարիայի կառավարությանն արտահայտել իր դիրքորոշումը:
Նամակը ստորագրել են Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահները՝ Շվեյցարիայի խորհրդարանի նախագահ Իզաբել Մորեն, երկու պալատները ներկայացնող պատգամավորներ Մարիան Ստրեֆ Ֆելերը, Լիզա Մազզոն և Կառլո Սումարուգան։